211652_close_icon
views-count769 դիտում article-date 18:01 09-02-2024

Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ օրակարգային առաջին հարցով քննարկվել են կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։

Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացնել կապիտալ ծրագրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների շինարարության վերահսկողություն՝ բացառելով որակի հետ կապված խնդիրներ։

Հաջորդիվ մարզպետների հետ քննարկվել են միասնական երթուղային ցանցի ամբողջական ներդրման հետ կապված հարցեր։ 

Նախարար Սանոսյանը հանձնարարել է առանձին-առանձին, բոլոր մարզերում մանրամասն ուսումնասիրել ներհամայնքային, ներմարզային և միջմարզային երթուղիների առանձնահատկությունները՝ դիտարկելով գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարության հարցը։

Նմանատիպ նյութեր