211652_close_icon
views-count859 դիտում article-date 20:55 09-02-2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է վոլեյբոլի առաջնությունը

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը:

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը:

Առաջնության եզրափակիչ խաղին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Շնորհավորելով մասնակիցներին և գոհունակություն հայտնելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար` նախարար Պապիկյանն ընդգծել է, որ մարզական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերում և առաջին հերթին միտված են անձնակազմի ֆիզիկական տվյալների զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ինչպես նաև ծառայողական լարվածության որոշակի թոթափմանը։

«Այսօրինակ միջոցառումները պետք է լինեն շարունակական, անցկացվեն բանակային զորամիավորումներում և վարակիչ տարածում ունենան զինծառայողների շրջանում: Մենք ինքներս էլ պետք է մասնակից դառնանք նմանօրինակ մարզական միջոցառումների»,- ամփոփել է նախարար Պապիկյանը։

Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, մի շարք անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև այլ մասնակիցներ, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած հավաքական թիմերին հանձնվել են առաջնության գավաթները:

Նմանատիպ նյութեր