53332 դիտում
09:16 10-02-2024
Արտառոց դեպք՝ Երևանում․ ասեղնաբույժի բուժումից հետո բուժառուն տեղափոխվել է այլ հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Փետրվարի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է ընդունվել մի բուժառու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Մարիետա Ա․-ն, ով ընդունվել է «ձախակողմյան լարված պնովոթարկ շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Օրբելի եղբայրներ փողոցում գործող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում Երևանի բնակիչ 62-ամյա Հասմիկ Կ․-ի կողմից կատարված ասեղնաբուժության ժամանակ վերջինիս անփութության հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբիրի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հասմիկ Կ․-ն բժշկուհի է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։