211652_close_icon
views-count1393 դիտում article-date 14:07 10-02-2024

Փետրվարի 15-ին սպաավում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում`

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

 

Նմանատիպ նյութեր