211652_close_icon
views-count997 դիտում article-date 23:52 10-02-2024

Հարավային Կալիֆոռնիայի անապատում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է 6 մարդ

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ուղղաթիռը, որում եղել է վեց մարդ, կործանվել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող Մոխավե անապատի փոքրիկ քաղաքի մոտ:

Ուղղաթիռը կործանվել է ուրբաթ գիշեր Բեյքեր քաղաքի մոտ՝ Լաս Վեգասից մոտ 153 կիլոմետր հարավ-արևմուտք, հաղորդում է KABC-TV-ն:

Ուղղաթիռը օդ է բարձրացել Պալմ Սփրինգս օդանավակայանից տեղական ժամանակով ժամը 20:45-ի սահմաններում և ուղևորվում էր Նևադայի Բոլդեր Սեյթ, երբ վթարի է ենթարկվել երեկոյան ժամը 22-ի սահմաններում, հայտնել են Սան Բերնարդինոյի Շերիֆի վարչությունից: Շերիֆի ներկայացուցիչները կայանին ասել են, որ չեն կարողացել փրկվածներին գտնել, և կործանման պատճառն անհայտ է:

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ խումբ է ուղարկում դեպքի վայր՝ հետաքննելու վթարը:

Նմանատիպ նյութեր