3704 դիտում
11:27 24-01-2018
Բաքուն և Մոսկվան բանակցում են սպառազինութունների մատակարարման նոր պայմանագրի շուրջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Բաքուն նոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրի շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դա գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ինձ համար այժմ դժվար է խոսել ինչ-որ կոնկրետ տեսակների մասին, բայց, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,- ասել է Ալիևը երեկ Դավոսում բացված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել: «Դրանց մեծ մասն իրականացվել են: Մենք ստացել ենք գնումները: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում և Ռուսաստանում չկա»,-ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
811 դիտում
12:36 12-02-2024
Մոսկվան և Բաքուն բանակցում են խաղաղապահների հարցի շուրջ. Բաքվում ՌԴ դեսպան
1883 դիտում
13:31 25-01-2021
Բաքուն և Մոսկվան քննարկելու են ադրբեջանական լոլիկի մատակարարման հետ կապված խնդիրները
4138 դիտում
12:50 03-06-2017
Մոսկվան և Անկարան համաձայնեցրել են C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագրի տեխնիկական հարցերը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»