727 դիտում
14:32 13-02-2024
Կոտայքի մարզի դատախազները 2023-ին 803 գործ են ուղարկել դատարան՝ 3,5 անգամ ավելի 2022 թվականից
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները:
Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:
Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են տվյալներ՝ հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին վերաբերյալ:
Հանցավորության վիճակին անդրադառնալով՝ մարզի դատախազը նշել է, որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց:
Անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի և ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց:
Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց:
2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92):
Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց:
Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներով հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 17 վարույթ (2022 թվականին՝ 13): Դեպքերը վերաբերում են կրթության, առողջապահության ոլորտներին և տեղական ինքնակառավարման մարմիններին. քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 17 մլն 883 հազար դրամ, որից վերականգնվել է 14 մլն 810 հազար դրամը:
2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 803 վարույթ՝ 844 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 237 վարույթ՝ 260 անձի վերաբերյալ):
2023 թվականի ընթացքում 40 անձի վերաբերյալ դատարաններում ավարտված 40 քրեական գործով կիրառվել է համաձայնեցման վարույթ:
Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հարուցված հայցերով դատարանի վարույթում 2023 թվականին քննվել և քննվում են 13 հայցադիմումներ՝ 114 մլն 797 հազար դրամի և 33 հազար 145 ԱՄՆ դոլարի չափով հայցապահանջով:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները:
Անդրադառնալով 8 ամսից ավելի տևող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր
4533 դիտում
10:16 16-11-2017
ՀՀ-ն ռուսական զինամթերքի նոր վարկը մարելու է 2023 թվականից, 15 տարվա ընթացքում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
778 դիտում
10:00 16-11-2024
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը
799 դիտում
09:38 16-11-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
970 դիտում
23:44 15-11-2024
ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի օրակարգում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը