211652_close_icon
views-count4527 դիտում article-date 10:16 16-11-2017

ՀՀ-ն ռուսական զինամթերքի նոր վարկը մա­րելու է 2023 թվականից, 15 տարվա ըն­թացքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունն այսօր իր հա­մաձայնությունը կտա այս հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ և ՌԴ կառա­վարությունների միջև պետական ար­տահանման վարկ տրամադրելու մա­սին համաձայնագրի վավերացմանը: Ըստ այդմ, ՌԴ-ն հայկական կողմին տրամադրում է մինչև 100 մլն դոլար վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավոր­ման համար: 100 մլն դոլարը օգտա­գործվելու է 2018-2022 թվականների ընթացքում: ՀՀ-ն վարկը սկսելու է մա­րել 2023 թվականից, 15 տարվա ըն­թացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Սա, իհարկե, Ռուսաստա­նից սպառազինություններ ձեռք բերե­լու նպատակով առաջին վարկային հա­մաձայնագիրը չէ: Բանն այն է, որ դեռևս 2015 թվականի հունիսի 26-ին Հա­յաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային հա­մաձայնագիր: Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչև հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեև նախատեսված էր գործընթացն ավար­տին հասցնել դեռ անցած տարվա ամ­ռանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր