211652_close_icon
views-count60303 դիտում article-date 15:16 13-02-2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. Ոսկեպարում այրվող տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, տեղի ուժերով տնից դուրս է բերվել տղամարդու՝ այրվածքներով դի:

Օպերատիվ ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Գոռ Ամիրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Սերգեյ Սահակյանն ու Սարգիս Սուքիասյանը, մինչև ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ:

Պարզվում են դեպքի հանգամանքները:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 95-ամյա Արամայիս Գ.-ն է:

Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը՝ մոտ 20 ք.մ, ամբողջությամբ ներսի գույքով, իսկ մոտ 60 ք.մ հատվածը ջերմահարվել է:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր