211652_close_icon
views-count757 դիտում article-date 19:04 13-02-2024

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքի Հանդում ադրբեջանական կողմի կրակոցներից զոհված զինծառայողների ընտանիքներին

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված  դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- այս մասին նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։

Նմանատիպ նյութեր