211652_close_icon
views-count30924 դիտում article-date 19:41 13-02-2024

Վաղարշապատի ոստիկանների հերթական փայլուն օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը․ հայտնաբերվել է ինքնաձիգներ, հրացաններ, գնդացիրներ և մեծ քանակությամբ ռազմամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024-ը նույնպես հայտարարել են պայքար ապօրինի զենք, զինամթերքների հայտնաբերման դեմ, ինչի կապակցությամբ էլ խիստ հանձնարարականներ է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունների տարածքային բաժինների պետերին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին, որ ոստիկաններն ու պարեկները պետք է շարունակեն պայքարը նշված հանցատեսակի դեմ, ինչպես որ պայքարել են վերջին տարիներին։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ 2023 թվականին հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել ոչ միայն ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման, այլ նաև ազգաբնակչության հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքները կամ ինքնակամ ներկայացրել են ոստիկաններին կամ թողել են ինչ որ վայում ու ահազանգել ոստիկանություն ու արդեն ժամանած ոստիկանները հայտնաբերել են զենք ու զինամթերքները ու երբ պարզվել է, որ հայտնաբերված զենք, զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին ազատվել է քրեական պատասխանատվությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հերթական բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի զենք ու զինամթերք։ ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է և «պոստեր»-ից հետ գալով իր հետ ռազմամթերք և զինամթերք է բերել և լսելով ոստիկանության կոչը ինքն այդ ամենը պարկով թողել է Ոսկեհատ գյողում՝ «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինության մոտ։ 

Նշված վայր են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր հայտնաբերել են ինքնաձիգեր, հրացաններ, գնդացիրներ և մեծ քանակությամբ ռազմամթերք։ Ահազանգով արդեն դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քնչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր