211652_close_icon
views-count1120 դիտում article-date 22:31 13-02-2024

Կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը

Հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ գիշերային ժամերին կսահմանափակվի Գարեգին Նժդեհի ուղետարի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Գարեգին Նժդեհի ուղետարի վրա («Վստրեչի» կամուրջ) հրատապ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փետրվարի 13-ին՝ ժ.23:00-ից մինչև փետրվարի 14-ի ժ.07:00-ը, փակ կլինեն Ռոստովյան-Արցախ խաչմերուկից դեպի Գարեգին Նժդեհ-Սևան փողոցների խաչմերուկ ուղղության 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիները:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր