2305 դիտում
22:21 13-02-2024
Այս պահին Ներքին Հանդի բնակիչներն իրենց առօրյա գործերով են զբաղված․ aravot.am
«Ամսի 13-ը մեր գլխին գալովի է դառնում․ 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիները կրակեցին Ներքին Հանդի ուղղությամբ։ Բայց այս անգամ դիրքերի վրա են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ առավոտվանից Ներքին Հանդում է։ Մարզպետը զրուցում է գյուղամիջում հավաքված մարդկանց հետ, անվտանգային հարցերից բացի քննարկում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։
«Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
3023 դիտում
11:15 22-09-2014
Հատուկ նշանակության վարչություն. առօրյա կյանքում նրանց չենք տեսնում, բայց վտանգի պահին մեր կողքին են. տեսանյութ
Այս բաժնից
1258 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին
1579 դիտում
22:37 15-11-2024
Հրապարակվել է Վահագն Վերմիշյանի դատավճիռը
1006 դիտում
22:19 15-11-2024
Երևանի յուրաքանչյուր մանկապարտեզ պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու ժամանակակից, այլև ապահով․ Ավինյան