211652_close_icon
views-count949 դիտում article-date 23:13 13-02-2024

էրդողանը հաստատել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային կվաճառի F-16 կործանիչներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսի կողմից Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքի հաստատմանը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Մեր կողմից ԱՄՆ-ին ներկայացված պահանջի դրական արդյունքից գոհ ենք: Մեր երկրի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացումից հետո հուսանք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունն ավելի արագ կզարգանա»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսը որոշել էր հաստատել Թուրքիային 40 միավոր նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացնելու գործարքը։

Նմանատիպ նյութեր