211652_close_icon
views-count955 դիտում article-date 16:59 14-02-2024

ԵԱՀԿ ԽՎ-ից Ռուսաստանի դուրս գալու հարցը «օդում կախված է». Լավրով

Անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովից (ԵԱՀԿ ԽՎ) Ռուսաստանի դուրս գալը դեռ չի քննարկվել, սակայն հարցը «օդում կախված է», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է vedomosti.ru-ն:

«Հարցը դեռ չի քննարկվել, բայց օդում կախված է։ Կհետևե՞ն մեզ մեր դաշնակիցները, դա այլ հարց է, և այստեղ, իհարկե, պետք է լիովին հաշվի առնել նրանց դիրքորոշումը»,- ասել է նա Պետդումայում կառավարության ժամին։

Փետրվարի 13-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ստորին պալատը և Դաշնության խորհուրդը փետրվարի 21-ին կայանալիք իրենց լիագումար նիստում կորոշեն կասեցնել Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին և հրաժարվել համապատասխան վճարումներից։ Դիրքորոշումը նախապես համաձայնեցված է Լավրովի հետ, ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Նմանատիպ նյութեր