211652_close_icon

Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

views-count1243 դիտում article-date 20:10 15-11-2024
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: 2022 թվականի դեկտեմբերից ի վեր սա Պուտինի և Շոցլի առաջին հեռախոսազրույցն է:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 

Անդրադարձ է եղել նաև ռուս-գերմանական հարաբերությունների իրավիճակին։ 

Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո նրանց օգնականները կապի մեջ կլինեն:

Նմանատիպ նյութեր