211652_close_icon
views-count5397 դիտում article-date 16:40 15-02-2024

Առաջիկայում ԱՄԻՕ ԲԱՆԿՈՒՄ կմեկնարկի լիզինգի տրամադրման գործընթացը

«Լիզինգի ներդնումը լինելու է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ մրցակցային առավելություններից մեկը շուկայում»,-
համոզված է «Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը:

Ամիօ բանկում լիզինգ ֆինանսական գործիքի ներդրման ավարտի և դրա շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելու կապակցությամբ իր խոսքում նա ընդգծեց հաճախորդներին լիզինգային ծառայությունների մատուցման անհրաժեշտության մասին:

Բանկում «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման կապակցությամբ Արսեն Բազիկյանի կողմից
անցկացվել էին մուդուլային դասընթացներ բանկի համապատասխան ստորաբաժանումների
աշխատակիցների և ղեկավարների համար: Միաժամանակ հաջողությամբ իրականացվել է լիզինգի տրամադրման գործընթացին բանկի համապատասխան ստորաբաժանումների ինտեգրումը:

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի պետ Միսակ Ավագյանը,
շնորհակալություն հայտնելով Լիզինգատուների ասոցիացիայի նախագահին, կարևորել է լիզինգ գործիքի ներդրումը՝ հատկապես վերաբրենդավորումից հետո հաճախորդների պահանջներին և ակնկալիքներին ընդառաջ գնալու և ֆինանսական հասանելիություն ապահովելու տեսանկյունից:

Նշենք, որ ավելի վաղ, ԱՄԻՕ ԲԱՆԿԸ, կարևորելով լիզինգային շուկայի արագ զարգացման տեմպերը և լիզինգային գործարքների իրականացման համար առավել բարենպաստ գործունեության միջավայրը, անդամակցել էր ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային:

ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր