211652_close_icon

Գոհ չեմ իմ արդյունքից, բայց կարևորը մեր ոսկիները նորից մեր երկրում են․ Դավիթ Հովհաննիսյան

views-count1189 դիտում article-date 12:23 19-02-2024
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից գոհ չէ: 

«Ընդհանուր առմամբ, մրցաշարը շատ լավ ստացվեց, բայց ես գոհ չեմ իմ արդյունքից: Բայց ոչինչ, կարևորը մեր ոսկիները նորից մեր երկրում են: Չեմ ընկճվում ընդհանրապես: Այս անգամ էլ կբավարարվեմ երկրորդ տեղով: Ժամանակի ընթացքում կուղղեմ սխալներս և կփորձեմ նորից դառնալ առաջինը»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: 

Վերջինիս խոսքով` արդեն երրորդ տարին է, որ ԵԱ-ում մեդալների համար պայքարը ծավալվում է հենց իր ու Հակոբ Մկրտչյանի միջև, սակայն իր համար տարբերություն չկա, թե ով կնվաճի ոսկե մեդալը:

Նմանատիպ նյութեր