27981 դիտում
14:34 19-02-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանի նախկին «Գայի պոստի» դիմաց Toyota-ն կողաշրջվել է՝ բախվելով ցանկապատին. օպերատիվ են գործել պարեկներն ու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Սոֆյա Խ.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան վատոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումատակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում , քանի որ մինչ նրանց դեպքի վայր հասնելը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել էին խցանում, սակայն պարեկների շնորհիվ վայրկյաններ անց ճանապարհը դարձավ անցանելի:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+