211652_close_icon
views-count75238 դիտում article-date 15:45 19-02-2024

Արտակարգ դեպք՝ Ծաղկաձորում. 18-ամյա տղան կվադրոցիկլով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կան վիրավորներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 18-ին, կվադրոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն իր վարած BRP մոդելի կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Մ.-ն և նրա հետ կվադրոցիկլում գտնվող ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Սուրեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ծաղկաձորի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ կվադրոցիկլը պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Աշոտ Տ.-ին:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր