117034 դիտում
10:16 21-02-2024
Արմավիրում Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել Մեծամորի քաղաքապետը. բախվել է բնակչի տան քարե պարսպին ու երկաթյա դարպասին՝ կոտրելով դրանք. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկնության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տարածք սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լիանա Խուրշուդյանն ու Գրիշա Դավթյանը:
Վթարի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարն է, ժողովրդի լեզվով ասած՝ Մեծամորի քաղաքապետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+