32657 դիտում
10:37 21-02-2024
Երբեմնի լեգենդար Մեղրաշատ գյուղում արշալույսները խաղաղ չեն․ գյուղացիներն ասում են․ «Մեր հույսը Նիկոլ Փաշինյանն է․ մենք անհանգստ ենք, ինչու են դպրոցը փակում․ դրա փոխարեն թող ճանշինի Մարսելով զբաղվեն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեռ Խորհրդային տարիներին ներկայիս Շիրակի մարզում գտնվող Մեղրաշատ գյուղը հայտնի էր իր նիստ ու կացով, իր ավանդույթներով, քարից հաց քամող մարդկանցով, եթե այն ժամանակ Լենինական էին գալիս զբոսաշրջիկներ, ապա պարտադիր ցանկություն էին հայտնում ու այցելում էին ներկայիս Մեղրաշատ գյուղ, առաջին հերթին շփվելով իսկական հողի մշակների, մեղվապահների հետ։ Գյուղը նախկինում ունեցել է տարբեր անուններ՝ Գարամահմատ, Գարամահմեդ, Կարամահմեդ, Կարամամմեդ, Ղարամահմադ, Ղարամամեդ, իսկ արդեն 1946 թվականին գյուղը վերանվանվում է Մեղրաշատ։
Գեղատեսիլ այս գյուղը տեղադրված է Ախուրիկ գետի վերին հոսանքում՝ Մեղվաթեք հարթավայրում, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։ Գյուղի մարդիկ նաև մասնակցել են Արցախյան բոլոր պատերազմներին ու միշտ բարձ են պահել հայի ու գյուղի պատիվը։
Գյուղում միշտ արշալույսները խաղաղ են եղել, անգամ մարդիկ իրենց տները չեն կողպել, բայց արդեն տևական ժամանակ է՝ գյուղը փոթորկվել է, անհանգիստ իրավիճակ է ստաղծվել։ Չգիտես որ մի «ծակ պրոֆեսորի» մտքով է անցել, որ էս հերոսական գյուղը, որ սահմանակից է նաև Թուրքիային ու ամեն արևածագին գյուղացիները տեսնում են ուղեկալներն ու օրը մի անգամ էլ լսում թուրքերի նամազները, որ գյուղի դպրոցը պետք է փակվի։
Երեկ՝ փետրվարի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․
«Սովետական տարիներին ղեկավարությունը բարձր էր գնահատում գյուղացու աշխատանքը։ Միշտ լսում էինք ղեկավարներից, որ եթե ուզում ես պետությունը զարգանա, պետք է առաջին հերթին գյուղացու աշխատանքը գնահատես։ Հնարավորություն տաս, որ գյուղացին իր արդար քրտինքով վաստակի ու հենց գյուղացու ստեղծած բարիքների շնորհիվ էր, որ քաղաքացին երբեք գյուղատնտեսական մթերքների պակաս չի ունեցել։ Ճիշտ է, ճանապարհները այնքան էլ իդեալական չէր, բայց էսօրվա նման էլ չէր։ Այսօր գյուղի ճանապարհներով եթե անցնես, կմտածես, որ գտնվում ես «քարե դարում»։ Մի քանի կմ է ընդամենը, որ ճանշինի պետ համարվող Մարսել Կարապետյանը քանի տարի է «մատը մատին չի խփում», որ գոնե ճանապարհները խճաքարերով լցնեն, անգամ գյուղի դպրոցի ճանապարհն է անբարեկարգ ու ոչ «մեծն Մարսելը» ոչ էլ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար տիկին Ջեմմա Հարությունյանը չեն բարեհաճում գոնե մի անգամ ժամանեն գյուղ ու սեփական աչքերով տեսնեն, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում ճանապարհներին։ Էն որ ասում են մարդ ու կին մի մարմին, հմի լրիվ Մարսելն ու Ջեմման են։ Եթե միասին չեք կարող գալ գյուղ, գոնե առանձին եկեք ու հիմա նրանք մեզ մոտ հավատ չեն ներշնչում։ Բա դու լինես վարչական շրջանի ղեկավար, մի անգամ չասես գնամ էդ գյուղ, տեսնեմ ինչով է հնարավոր գյուղացու «դարդին դարման լինել», գյուղացու «մատից փուշ հանենք», իսկ ճանշինի Մարսելի մտքով էլ գոնե մի օր անցել է ասի գնամ իմ ենթակայության տակ գտնվող ճանապարհների վիճակը նայեմ։ Հենց էս տեսակ պաշտոնյաների պատճառով է, որ մարդկանց հավատը կորում է իշխանության նկատմամբ։ Մենք ուզում ենք, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր գյուղից տասը պատվիրակի ընդունի ու վստահ ենք, եթե լսի մեզ ճանապարհների հարցն էլ կլուծվի, դպրոցն էլ չի փակվի։ Դե Շիրակի մարզպետի մասին էլ խոսք լինել չի կարող։ Ասում են իրեն նաև ճանաչում են որպես «շիբինի գործ անող», ուրա թե մի քանի բեռնատար շիբին էլ ուղարկի էս հերոսական գյուղի ճամփեքին լցնելու համար, գոնե էդ դեպքում ամռանը փոշուց կփրկվենք, աշնանը՝ ցեխից, ձմռանն էլ՝ սառույցից։ Մեր գյուղը աճող գյուղ է, երիտասարդությունը չի լքում գյուղը, քանի որ հավատացել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու էդ հավատով էլ մեր գյուղում համարյա արտագաղթ չկա, բայց եթե պետական որոշ չինովնիկներ իրենց կաբինետներում նստած սխալ որոշումներ են կայացնում, ապա էս լեգենդեար գյուղի ճակատագիրն էլ կարող ենք ասել վտանգված է։
Գյուղի դպրոցն են որոշել փակեն ու ստիպված մեր երեխեքը պտի դպրոց հաճախեն շատերը ոտքով, 4-5 կմ հարևան Բյուրակն գյուղ, բայց եթե մի անգամ վարչապետ Ն․ Փաշինյանը գա մեր գյուղ ու տեսնի ինչ արտակարգ լավ պայմաններ է ստեղծված դպրոցում, վստահ ենք, մեզ թև ու թիկունք կլինի ու թույլ չի տա, որպեսի դպրոցը փակվի։
Ամեն հարմարությունները ստեղծված է երեխաների ուսման համար, ոնց է ձեր ձեռքը գնում էս դպրոցում կյանքը կանգնեցնեք, մի՛ արեք, էս հերոսական գյուղը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի դպրոցը մնա, գյուղը չդատարկվի, իսկ կառավարությունը հավատա մեզ ու սատար կանգնի, այլ ոչ թե որոշ պաշտոնյաների, ովքեր սխալ տեղեկություններ են հասցնում վարչապետին ու դրանից հավատը կառավարության նկատմամբ մարում է»։
Գյուղում ապրող կանայք էլ ասում էին․
«Կառավարությունը հայտարարում է, որ կխրախուսի երիտասարդ ընտանիքների ստեղծումը, ծնելիությունը, բա հիմա մեր գյուղում էնքան ջահելներ կան, մեկը մեկից բոյով, կտրիճ, աշխատասեր, ունեն իրենց ընտրյալները, որ հարևան գյուղերից են, հարևան քաղաքներից, բայց մի անգամ գալիս են գյուղ, ճանապարհները որ չեն տեսնում, մտափոխվում են։ Էլ չենք ասում, որ եղել են դեպքեր, երբ հիվանդի համար շտապօգնություն են կանչել, էդ խեղճ բժիշկները ասել են մեքենան չի կարողանում հասնել գյուղ, քանի որ մի քանի կմ-ոց «մարդաբոյ փոսերը» ասես խրամատներ լինեն։ Էլ չենք ասում, որ դեպք է եղել, որ հիվանդին միչև էդ ճանապարհով իջեցրել ենք քաղաք, ճանապարհին մահացել է։ Գյուղում հրդեհ է լինում, խեղճ «էմ չէ էսը» միչև էդ մի քանի կմ-ոց ճանապարհով գալիս ա, կրակը «իր սև գործն անում ա»։ Էդ մի քանի կմ-ոց ճանապարհը պետք է ասֆալտապատվի, իսկ դրա պատասխանատուն ճանշինի Մարսելն է ու ողջ գյուղը նրա ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում ասես «քարանձավային» բնակատեղի է դառել»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)