28343 դիտում
18:43 11-07-2016
Բնությունը իր սև գործն է արել նաև Պռոշյան գյուղում, որտեղ արշալույսները խաղաղ չեն. մարդկանց հույսը կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 10-ին, բնական աղետը իր սև գործն արեց նաև Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Հաշված րոպեների ընթացքում գյուղի բնակիչներին պատկանող մեծ թվով ցանկատարծություններ, այգիներ, որտեղ հիմնականում աճեցվում էին խնձորի, սալորի, ծիրանի և տանձի ծառեր` ամբողջովին վնասվել են: Ձվի չափ կարկուտը մի իսկական ջարդ էր արել Պռոշյան գյուղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարելի է առանց փորձագիտական եզրակացության պնդել, որ բնական աղետի պատճառով գրեթե ողջ գյուղը իր ապրուստի միակ միջոցից զրկվել է: Մարդիկ վարկեր էին վերցրել ու այդ վարկով զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով ու աշնանը պետք է սպասված բերքը հավաքեին, վաճառեին այն և փակեին վերցված վարկը ու ինչ էլ մնար` հոգային իրենց սոցիալական խնդիրները, սակայն հիմա հայտնվել են կոտրած տաշտակի առաջ:
Գյուղացիները իրենց համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի միջոցով դիմել են Կոտայքի մարզպետարան, որտեղից էլ, ինչպես միշտ, ասել են, թե ստեղծենք հանձնաժողով, վնասների չափը ճշտենք ու դիմենք կառավարությանը:
«Է, խեղճ գյուղացի: Էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջան կծլի` կուտես, կապրես: Ամեն անգամ, երբ նման բնական աղետներ է թափվում մեր գլխին, մենակ էդ բառը գիտեն` հանձնաժողով, հանձնաժողով.. Մեր խնդրանք- պահանջը` մարզպետարանից ու կառավարությունից այն է, որ գոնե մեկ տարով սառեցնեն վարկերը, ջրի և հողի վարձերը, որպեսզի կարողանանք աղետի հետևանքները վերացնենք: Հակառակ դեպքում` եթե Կոտայքի մարզպետարանն ու կառավարությունը այս անգամ գյուղացուն թողնի անօգնական, բախտի քմահաճույքին, ապա ստիպված պետք է դիմենք ծայրահեղ միջոցների` բողոքի ակցիաներ անելով, կամ էլ արտագաղթելու ենք ու էդ ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ինչքան էլ ուզում է կուրծք ծեծի` «Արի տուն», մենք տուն եկողը չենք: Մենք մեր երկիրը սիրում ենք, պատրաստ ենք մեր երկրի համար ամեն զոհաբերության, բայց կառավարությունն ու մարզպետարանն էլ թող միքիչ սատարեն մեզ: Մենք իրենցից ողորմություն չենք խնդրում: էնպես որ, թող իմանան, գյուղ կանգնի` գերան կկոտրի»:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ