211652_close_icon
views-count1459 դիտում article-date 12:05 21-02-2024

Հրապարակվել են «Դոմոդեդովո»-ում Հայաստանի հարցման հիման վրա Քամիլ Զեյնալլիին բերման ենթարկելու կադրերը

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիին բերման ենթարկելու կադրերը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:

Զեյնալլին Instagram-ում  տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին:

Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից: Ադրբեջանցին աջակցություն է խնդրել իր երկրի պետական կառույցներից:

Զեյնալլին այսօր կկանգնի դատարանի առջև։

Նմանատիպ նյութեր