211652_close_icon
views-count928 դիտում article-date 22:10 21-02-2024

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով հրավիրել է Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում միասին կմասնակցենք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա-համերգին: Ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը՝ պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր