802 դիտում
15:08 22-02-2024
Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ցանկանում է այցելել Հայաստան։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Եվրոպական միության առաքելության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Հուսով ենք՝ դա հնարավոր կլինի։ Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի»,-նշեց Մարագոսը՝ մանրամասնելով, որ այդ ցանկության մասին Բորելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնել է անցյալ շաբաթ։
ԵՄ դեսպանի խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ՍԵՊԱ-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես անվտանգության ուղղությամբ համագործակցության ամրապնդման մասով։
«ԵՄ-ն իր բարձր ներկայացուցչին ու Եվրահանձնաժողովին խնդրել է դիտարկել հնարավորություն, որով հնարավոր է բարելավել ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր ուղղություններով»,-ասաց նա:
Անդրադառնալով նոր օրակարգին՝ ԵՄ դեսպանը նաև նշեց, որ այն մեծապես վերաբերում է ՍԵՊԱ համաձայնագրի ներուժի հետազոտմանն ու օգտագործմանը։
«Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որը կյանքի կոչման ճանապարհին է, բայց իրականում մենք կարող ենք միասին ավելի լավ արդյունքների հասնել։ Ոչ թե որևէ այլ պատճառներով, այլ հայ ժողովրդի և այստեղի բիզնեսի՝ արժեքների ու հարգանքի, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա հիմնված ավելի լավ կյանք ունենալու ձգտումներին ավելի լավ արձագանքելու համար»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1266 դիտում
17:26 26-03-2022
Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը շատ մոտ է
958 դիտում
17:01 25-02-2023
Բորելը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման մասին
Այս բաժնից
838 դիտում
20:22 15-11-2024
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի ԺՊ-ն ազատվել է պաշտոնից
964 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
613 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար