211652_close_icon
views-count67491 դիտում article-date 16:16 22-02-2024

Կոտայքի մարզում թալանել են Ջրվեժում հայտնի «Հին Ջրվեժ» ռեստորանը․ դրամարկղից գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ փետրվարի 19-ին առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից մինչև 09։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս և դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել  է մի քանի մլն դրամ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր