211652_close_icon
views-count919 դիտում article-date 19:11 22-02-2024

Թուրքիան կպաշտպանի Սոմալիի ծովային տարածքները

Սոմալիի նախագահ Հասան Շեյ Մահմուդը անդրադարձել է Թուրքիայի հետ փետրվարի 8-ին ստորագրված պաշտպանության և տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքմանը և ընդծել, որ այն վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի երկրների համար։ Փոխանցում է Ermenihaber-ը։

«Թուրք եղբայրները վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կպաշպանեն Սոմալիի ծովային տարածքներն և ընդամենը 10 տարի կնպաստեն ծովային ռեսուրսների զարգացմանը և այդքան տարվա համագործակցությունից հետո մենք կունենանք նավատորմ, որը կպաշտպանի մեր ծովերը, ինչպես նաև կստեղծենք համատեղ ռազմածովային ուժեր»,-նշել է Մահմուդը։

Նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Սոմալիին ցուցաբերվող աջակցությունը տարբերվում է աշխարհի այլ երկրների աջակցությունից, և այս համաձայնագիրը ներառում է համագործակցություն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության, ծովահենության և ապօրինի ձկոնրսության դեմ պայքարը, այդ թվում՝ արտաքին սպառնալիքների դեմ պայքարը։

Նմանատիպ նյութեր