916 դիտում
10:33 23-02-2024
«Մանկապատանեկան գրքի երևանյան» հոբելյանական՝ 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը համախմբել է հարյուրավոր ընթերցողների
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվել է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որը մեկնարկել էր փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: 2008 թվականից այս օրը նշվում է՝ որպես գիրք նվիրելու օր:
Եռօրյա միջոցառումների շրջանակում Երևանի ու մարզերի հարյուրավոր երեխաներ մասնակցել են ցուցահանդես-տոնավաճառին, վարպետության դասերի, երաժշտական ունկնդրումների, ինտերակտիվ խաղ-վիկտորինաների, ցուցադրությունների, հեքիաթապատումների, դիտել մուլտֆիլմեր, թատերական ու տիկնիկային ներկայացումներ:
Հոբելյանական մեկնարկը տրվել էր գրադարանի 2023թ. «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությամբ: Լավագույն ընթերցողները գրադարանի կողմից արժանացել են պատվոգրերի, նաև «Հայաստանի մշակութային հիմնադրամ» ՀԿ-ի, «Shabeeg» հայկական հագուստի բրենդի, «Իդրամ ջունիորի», Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Գևորգ Արշակյանի անվան մրցանակների:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակից «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Ջի Էս Էմ ստուդիա» ու «Յառաջ կրթական սոցիալական հիմնադրամ» արևմտահայ գրականություն տպագրող հրատարակչությունները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ուսուցողական, ժամանցային և ինտելեկտուալ խաղեր ստեղծող «Հոլ» ընկերությունը, «Յոթ բանալի» ստեղծագործական հարթակն ու անհատ հեղինակները մանկապատանեկան գրականության իրենց հավաքածուները գրադարանի այցելուների համար ներկայացրել են հատուկ զեղչերով: Ցուցադրվել են նաև գրադարանի 2023 թ. ամենից շատ ընթերցված գրքերը:
Եռօրյա միջոցառումների շրջանակում երրորդ անգամ անցկացվել է «Քո առաջին գիրքը» խորագրով արշավը: Գիրք է նվեր ստացել Հովհ. Թումանյանի ծննդյան օրը Երևանի Մարգարյան ծննդատանը լույս աշխարհ եկած Սոֆին: Արշավի շրջանակում գրադարանում հյուրընկալվել և որպես ընթերցող են գրանցվել նախորդ տարիների արշավի մասնակից փոքրիկները՝ Լեան ու Նանեն, որոնք նույնպես գրքերի փաթեթներ են ստացել:
Գրադարանում երեք օրերի ընթացքում տեղի են ունեցել նորատիպ գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, հանդիպումներ մանկագիրների, թարգմանիչների հետ: Միջոցառումներին մասնակցել են նաև արցախցի երեխաները: Գրադարանի հյուրերը ծանոթացել են «Ստվերների թատրոնի» ստեղծման պատմությանը:
«Կարդում են հայրիկները» ծրագրի շրջանակում երեխաների համար հեքիաթ է ընթերցել մանկագիր Արմեն Գրիգորյանը: Հոգեբանի հետ հանդիպման շրջանակում շեշտադրվել է մինչև երեք տարեկան երեխաների ընթերցանության մշակույթի ձևավորման կարևորությունը:
Փոխհամագործակցության շրջանակում գրադարանում կրթական ծրագրեր են իրականացրել Մատենադարանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները: Այս համատեքստում երեխաները ծանոթացել են հնագույն ձեռագրերին, երաժշտության ստեղծման ակունքներին: Տոնավաճառի օրերին «Տարվա հոբելյարներ» խորագրի ներքո հնչել են Կոմիտասի ու Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները:
Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում նշվել է նաև Մայրենիի միջազգային օրը. գրադարանի սրահներում բարձրաձայնվել է մայրենի լեզվի իմացության ու գրագետ խոսքի կիրառության կարևորության մասին:
«Մանկապատանեկան գրքի երևանյան» ամենամյա ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է խթանել գրքի, ընթերցանության նկատմամբ երեխաների ու պատանիների հետաքրքրությունն ու սերը: Ծանոթացնել գրականության արդի խնդիրներին, ամրապնդել գրող-ընթերցող կապը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
931 դիտում
19:59 15-11-2024
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին
583 դիտում
19:46 15-11-2024
Արսենյանը ԵՄ ներկայացուցչության ղեկավարին գոհունակություն է հայտնել գործընկերության խորացման համար
784 դիտում
19:33 15-11-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել