211652_close_icon
views-count1192 դիտում article-date 16:19 25-02-2024

Բոլոր ՔՊ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը․ Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը գրել է․ «Երբ վերջին դատական նիստից հետո տուն եկանք խոսալ անգամ չէնք ուզում, շատ հուսալքված էինք, ոչ թե իրանց տված կալանքից, որը օրինաչափ չէր ամեն դեպքում, այլ ավելի շատ Եռաբլուր այցելելու արգելքից։

Գրեթե երկու օր իր մտորումների մեջ փակված էր Գարիկը ու միաժամանակ ձեռքը կրծքավանդակին էր, ասում էր հոգուս ցավն ա։

Երբ հիվանդանոցում հարցրեցին, թե ինչի շուտ չէիր գալիս, պատասխանեց. «ես ապրելուս համար կռիվ չեմ տալիս, ես ամաչում եմ, որ իմ տղեն չկա ես պիտի գնամ բժշկի ասեմ ինձ փրկեք»։

Այ էս օրի հասցրիք, ստահակներ, վերից վար բոլոր քպ-ականները ու ձեզ գլխիկոր ծառայող դատական համակարգը, բոլորդ ստանալու եք ձեր պատիժը, դուք հավերժ չեք»։

Նմանատիպ նյութեր