211652_close_icon
views-count811 դիտում article-date 14:28 26-02-2024

Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Բորիս Սահակյանն ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ փետրվարի 26-ին։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-405-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Բորիս Սահակյանին ազատել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Բորիս Սահակյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2021 թվականի հուլիսի30-ին: Այդ պաշտոնում Սահակյանը փոխարինել է Վահագն Մելիքյանին, ով պաշտոնանկ էր արվել հունիսի 19-ին:

Մինչ ԱԳՆ գլխավոր քարտուղար նշանակվելը Բորիս Սահակյանը զբաղեցնում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր