211652_close_icon
views-count192907 դիտում article-date 19:15 26-02-2024

Խոշոր չափի գողություն՝ Կոտայքի մարզում․ թալանել են «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում կայանված ՌԴ քաղաքացու «Volvo»-ն ու «Mercedes»-ը․ պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 22-ին, անձնական ունեցվածքի գողության դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 47-ամյա Վադիմ Ախմետզյանովը և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում իր ավտոմեքենաները թալանել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Արդեն տեղում Վ․ Ախմետզյանովը հայտնել է, որ փետրվարի 22-ին ժամը 13։00-ի սահմաններում ՌԴ քաղաքացիներ 28-ամյա Իլիա Պետրովը և 38-ամյա Ալեկսեի Գավրիլովը Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ մոլ»-ի ավտոկայանատեղիում գտնվող իրեն վստահված «Volvo» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներից քանդելու եղանակով գողացել են պահեստամասեր։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Ախմետզյանովը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 5 մլն 200 հազար դրամի վնաս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր