211652_close_icon
views-count991 դիտում article-date 12:14 27-02-2024

Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարարին

Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում մենք ունեցանք բանակում ոչ մարտական պայմաններում մեծ թվով զոհեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Նաեւ անցած տարին է ամփոփվել բավականին մեծ թվով: Ես ուզում եմ հասկանալ՝ ՊՆ-ն արդյոք իրականացրել է վերլուծություն, ինչու են շատացել մահվան դեպքերը, ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում այդ երեւույթի դեմն առնելու համար: Ովքեր, երբ եւ ինչ պատիժ են կրել բանակում առկա այդ իրավիճակի համար»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Կարեն Բրուտյանն ասաց, որ լիազորված չէ այդ հարցերին պատասխանելու. «Ես խնդրում եմ գրավոր հարցը ներկայացրեք, մենք ձեզ գրավոր կպատասխանենք»:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են: Մեր քաղաքացիներին հետաքրքրող հարցերից մեկը դա է՝ ինչու են բանակում խաղաղ պայմաններում զոհվում զինվորները: Ցավալի է, որ դուք լինելով փոխնախարար, որեւէ ասելիք չունեք այս մասով: Այսինքն որեւէ տեղեկություն, գոնե զոհերի թիվը հրապարակեք: Դուք տեղեկություն չունե՞ք, որեւէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում:

Ես գրավոր հարց տալու տեղը գիտեմ, ուղղում եմ ու շատ ուշացումով ստանում եմ պատասխաններ ՊՆ-ից»:

Նմանատիպ նյութեր