211652_close_icon
views-count841 դիտում article-date 13:28 28-02-2024

Իմ մահվան դեպքում ես երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնելուց․ Արսեն Թորոսյան

Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, նաև անհրաժեշտ է իրական, շոշափելի աշխատանք  կատարելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային ժողովում «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ եղջերաթաղանթի փոխպատվաստումներն էլ են կարևոր, բայց երիկամի, լյարդի փոխպատվաստումները, շատ ավելի կարևոր են։

«Մենք Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալիզ  ստացող մոտ 1000 պացիենտ։ Ըստ տարբեր  գնահատականների,  նրանցից 700-ին  անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Հավելյալ ջանքեր գործադրենք՝ ի վերջո այդ առաջին դեպքն ունենալու ու առաջ գնալու համար։ Օրենքը 22 տարի  գործում է, որ  եթե այդքան հեշտ լիներ, գեթ մեկ  նման դեպք կունենայինք։

Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց այդ մահը կարող է նոր կյանքի սկիզբ լինել։

Ես, օրինակ, իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները որևէ մեկին հանձնելուց, եթե նրանք առողջ լինեն։

Նաև այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Որովհետև հակառակում  աշխատողներ հաստատ լինելու են, որ դրա մեջ էլի կոնսպիրոլոգիա են դնելու, ինչ որ կասկածներ են դնելու, խուճապ են տարածելու»,- ասաց Թորոսյանը։

Նմանատիպ նյութեր