19754 դիտում
15:15 28-02-2024
Արտակարգ դեպք ՝ Կոտայքի մարզում. «ԶԻԼ»-ը վթարային իրավիճակ է ստեղծել «Opel»-ի համար, վերջինն էլ հայտնվել է այգում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտաշատ-Առինջ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ Երևանի բնակիչ 48-ամյա Համլետ Կ.-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, իսկ Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով «ԶԻԼ»-ին բախվելուց խուսանավել է և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել երկաթե ճաղավանդակի վրայով ու հայտնվել ճամփեզրում գտնվող բնակչի այգում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 48-ամյա Վիտալի Ս.-ն և 42-ամյա Սյուզաննա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պասատխանտու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+