211652_close_icon
views-count829 դիտում article-date 19:37 28-02-2024

Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել

Փետրվարի 26-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Արևելյան Միջերկրականում։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Զորավարժություններին մասնակցել են երկու երկրի ռազմանավեր ու ուղղաթիռներ։ Նաև զորավարժությանը մասնակցել է Մեծ Բրիտանիային պատկանող «‎RFA Argus» լոգիստիկ նավը, որը ներառված է զորավարժությունների մասով ՆԱՏՕ-ի մշտական ծառայողական խմբում։

Նմանատիպ նյութեր