211652_close_icon
views-count1105 դիտում article-date 21:16 23-11-2023

Թուրքայի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացրել

Նոյեմբերի 23-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում «Արևելյան Միջերկրական 2023» խորագրով զորավարժություն են անցկացրել: Գրում է Ermenihaber-ը։

Զորավարժությանը մասնակցել են Հյուսիսաստլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ականների հակազդման մշտական ծառայողական խմբի մեջ տեղ գտած 1 Իսպանիայի, 2 Իտալիայի և 1 Թուրքիայի ծառայողական նավ, ինչպես նաև ԱՄՆ-ի և Պակիստանի ծովային ոստիկանությանը պատկանող մեկական ինքնաթիռ:

Անթալիայի Սարըսու շրջանի ափերի մոտ իրականացված զորավարժությանը Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումեթ Թաթլըօղլուի գլխավորությամբ հետևել են նաև ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Բրազիլիայի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Հորդանանի ընդհանուր առմամբ 59 դիտորդ:

Նմանատիպ նյութեր