850 դիտում
17:45 29-02-2024
Եվրոպական սանկցիաների սպառնալիքը Բաքվին պետք է հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն. Եղոյան
Ես չգիտեմ՝ Եվրոպայի խորհուրդը դրանից ինչ կկորցնի: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը ժամանակ է տվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման մասով իրավունքները վերականգնելու համար, հակառակ դեպքում զգուշացրել է լրջորեն քննարկել ԵԽ-ից ամբողջապես դուրս գալու ընթացակարգը:
«Սովորաբար, նման միջազգային կառույցներից հեռացումը հենց այդ կառույցների կողմից է դիտարկվում որպես սանկցիա: Եթե որևէ պետություն ինքն է ցանկանում հեռանալ այդ կառույցից, այդտեղ հարց է ծագում, թե ով է ընդհանրապես կորցնում»,- ասաց նա:
Դիտարկմանը ի պատասխան, թե քաղաքագիտական շրջանակները նշում են՝ Արևմուտքի և Եվրոպայի կողմից Ադրբեջանի դեմ նմանատիպ սանկցիաներն ավելի են հեռացնելու այդ երկրին, և եթե հիմա կարողանում են Ադրբեջանին բերել Բեռլինում կամ Վաշինգտոնում բանակցությունների, ապա այդ դեպքում պաշտոնական Բաքուն կարող է ընդհանրապես հրաժարվել նման հանդիպումներից, Արման Եղոյանը նախ հիշեցրեց, որ 6-7 ամիս առաջ հենց Ադրբեջանն էր, որ չէր գնում ո՛չ Գրանադա, ո՛չ Բեռլին, ո՛չ Վաշինգտոն, այսինքն՝ գործել է հակառակ տրամաբանությունը:
«Նրանց պաշտոնական խոսքում էլ ես հակառակ տրամադրությունն եմ զգում, որովհետև նորից եմ ասում՝ ամեն դեպքում, աշխարհում ընդհանրապես որևէ պետության համար, առավել ևս Ադրբեջանի նման պետությունների համար (նկատի ունեմ՝ ոչ շատ մեծ տարածքի կամ բնակչության առումով), շատ դժվար է աշխարհից կտրվել, իզոլացված ապրել կամ 1-2-ի, 3-4-ի հետ շփվել»,- ասաց նա:
Պետությունները, ըստ Եղոյանի, զարգանում են շփումների մեջ, առևտրով և այլ կապերով, այսինքն՝ իզոլացված լինելը լավ բան չէ որևէ երկրի համար, ուստի պատգամավորը չի կարծում, որ սանկցիաների սպառնալիքն Ադրբեջանին կհուշի, որ պետք է էլ ավելի իզոլացված լինել:
«Տրամաբանությունն այն է, և ոնց որ թե տրամաբանությունը հաստատվում է, և նրանց պիտի հուշի, որ ավելի հավասարակշռված քաղաքականություն վարեն:
Կան բաներ, որ իրենք ամեն դեպքում չեն կարող անել, ինչքան էլ որ, գուցե որոշակի փուլում, դրա ֆիզիկական հնարավորությունն ունենան, որ ամեն դեպքում կա կարգուկանոն, ինչպես որ դա հասկանում է այսօրվա միջազգային հանրությունը, որը խաթարված է, բայց միջազգային հանրությունը ձգտում է, որ այդ խաթարվածությունը հնարավորինս շտկվի, ոչ թե է՛լ ավելի խորանա»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1231 դիտում
22:36 06-10-2023
Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից․ Արամ Ա
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»