211652_close_icon
views-count949 դիտում article-date 18:04 01-03-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին:

Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի:

Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը:

Նմանատիպ նյութեր