211652_close_icon
views-count1018 դիտում article-date 21:54 01-03-2024

Արարատ Միրզոյանը ՄԹ նախարարին ներկայացրել է «խաղաղության գործընթացում» Հայաստանի դիրքորոշումը

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը խաղաղության գործընթացում առկա հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջընթաց հնարավոր է գրանցել հանրահայտ համաձայնեցված սկզբունքներին հստակ հանձնառության պարագայում:

Նմանատիպ նյութեր