211652_close_icon
views-count943 դիտում article-date 15:42 03-03-2024

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:

Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների  հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ֆիդանի խոսքով՝  երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ):

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են  նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով  իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը:

Նմանատիպ նյութեր