211652_close_icon
views-count835 դիտում article-date 12:22 04-03-2024

Կոնդում «Հյուսիսային պողտա 2» չի լինելու, մարդիկ միայն շահելու են․ Տիգրան Ավինյան

Միանշանակ չէ, որ կոնդեցիները կասեն՝ տատս պապաս այստեղ ապրել են, ինչու եք եկել քանդում։
Այս մասին Կարպիս Փաշոյանի և Գոռ Մադոյանի հաղորդման ժամանակ, անդրադառնալով Կոնդ թաղամասը օտարելուն և այնտեղ քաղաքաշինական ծրագիր իրականացնելուն, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջին բանը, որ հիմա առաջարկվում է կոնդեցիներին, իրենց իրավունքների վերականգնումն է տարբեր հատվածներում իրենց գույքերի նկատմամբ, որոնք օրինականացված չեն։ Այդ գործընթացը իրականացվել է հենց իրենց պահանջով 2021թ-ին։

Կադաստրի կոմիտեին հանձնարարել էինք, որ Կոնդ թաղամասի ամբողջական չափագրություն իրականացներ ու դրա հիման վրա Երևանի քաղաքապետարանը այսօր վերականգնում է կոնդեցիների իրավունքները։
Երբ վաղը մենք քննարկենք որևէ ներդրումային ծրագիր, պարզ է, որ այնտեղ իրականացվելու է օտարում ու մարդիկ պետք է պաշտպանված լինեն։ Հիմա էլ կոնդեցիները պայքար են մղում, որ համայնքային տուրքերը չվճարեն, բայց դա առանձին պատմություն է։

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությաբ իրականացվել է նաև Կոնդի նոր վերակառուցման նախագծի մրցույթ ու հիմա ժյուրին պետք է ընտրի առաջարկվող նախագծերից լավագույն երեք նախագծերը, որոնք հիմնականում չեն ենթադրում բարձրահարկ կառուցապատում, այլ ենթադրում է հին քաղաքի տրամաբանություն։
Նախագծողները պետք է առաջակեն՝ ինչ պետք է լինի Կոնդում, շատ բարձր կառուցապատում օրինակ չպետք է լինի, 4-5 հարկ պետք է լինի»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ ժյուրիի կազմում ներգրավվածություն ունեն նաև Կոնդ թաղամասի բնակիչներ։
«Դեռևս վերջնական ոչինչ չունենք, որովհետև չունենք նախագծերը։ Եթե մենք ուզում ենք վերակառուցել որևէ թաղամաս, պետք է հասկանանք, որ x գումար պետք է հատկացվի մարդկանց, ովքեր այնտեղ ապրում են։
«Հյուսիսային պողտա 2» չի լինի, «Հյուսիսային պողոտաները» հիմա մնացել են խոր անցյալում, մարդիկ հիմա միայն շահում են, ես վստահ եմ, որ ֆիրդուսցիներն էլ են շահել։ Վերջին շրջանում, ով Ֆիրդուսում վառաճել է գույք, շուկայականից էականորեն թանկ է վաճառել, այլ բան է, որ մարդիկ էլ ավելի շատ են ուզում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր