211652_close_icon
views-count790 դիտում article-date 22:28 04-03-2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր էլ համաշխարհային զարգացումների, անկայունության պայմաններում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավար երկիր լինելու իր ընտրության համար, և այս մարտահրավերի հաղթահարումը շարունակում է պահանջել լրջագույն ջանքեր:

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտակլան ծառայության մարմիններ գործուղված դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ՀՀ-ին ծառայելու նվիրական առաքելության մեջ:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողություն, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:

Նմանատիպ նյութեր