211652_close_icon
views-count754 դիտում article-date 12:56 15-11-2024

Ոստիկանության գվարդիան մարզային բաշխվածություն պետք է ունենա, մարզային բաժանում կանենք, ռեգիոնալ կլինի. Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության փոփոխություններն արդյունավետ ընթացքի մեջ են, այդ փոփոխությունների ճանապարհի մի զգալի մասն անցել ենք: Այս մասին կառավարության նիստին ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույց: Նոյեմբերից արդեն քրեական ոստիկանությունը ձևավորվեց: Հիմա ամեն մարզում մենք ունենք քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հոդվածներով։ Զուգահեռ մենք ներդրել ենք արդեն նոյեմբերից համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է փոքր, ոչ մեծ ծանրության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ: Հաջորդ ուղղությունը պարեկային ոստիկանությունն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց այն, որ այս երեք ուղղությունները ոստիկանության մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում:

«Պարզ է սակայն, որ շատ սերտ համագործակցելու են դրանք, բայց մարզային մասշտաբում նույն ղեկավարին չեն զեկուցում, որը հնարավորություն է տալիս, որ մինչև կենտրոնական ներքին ոստիկանության ղեկավարություն, ներքին գործերի նախարարություն զեկույցները չդեֆորմացվեն կամ դեֆորմացված հատվածները դառնան ավելի տեսանելի և նկատելի»,- նշեց նա:

Փաշինյանը ասաց, որ չորրորդ ուղղությունը ոստիկանության գվարդիան է, որը կունենանք 2025 թվականի հոկտեմբերի մեկից: Նա նշեց, որ եթե այն կենտրոնացված լինի Երևանում խնդիրներ կլինեն մարզային միջոցառումների ժամանակ, ուստի պետք է այդ գվարդիան մարզային բաշխվածություն էլ ունենա:

«Հիմա այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ոստիկանական գվարդիան նաև որոշակի մարզային բաշխվածություն ունենա, մենք որոշեցինք, որ ոչ թե ամեն մարզում լինի, այլ մարզային որոշակի բաժանում անենք, ռեգիոնալ լինի, որպեսզի ավելի հարմար լինի ծառայությունն իրականացնելը։

Պետական պահպանության գլխավոր վարչությունը և նաև ուղեկցող դասակը, որը նաև բարձրաստիճան հյուրերի ուղեկցում և այլ բաներ է  կազմակերպում, ոչ միայն հյուրերի, դա էլ գվարդիայի կազմում կտեղավորվի և հույս ունեմ, որ այս փոփոխությունները կդառնան նկատելի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ որոշում են կայացրել, որ արտակարգ իրավիճակի դեպքում լինի մի հեռախոսահամար, որպեսզի մարդն այդ մի հեռախոսահամարով դիմի։ 

«Հիմա մեկ երկու խնդիր կա, որոնք և տեսական, և գործնական հատվածում են: Առաջինը, կապված է ուժի կիրառման հետ: Ընդհանրապես, ես բազմիցս եմ ասել, որ ուժային կառույցները հենց իրենք իրենց մասին ասում են, դրանք կառույցներ են, որ պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, բնականաբար օրինական, լեգիտիմ։

Այսինքն, եթե օրինակ դե յուրե կամ դե ֆակտո ոստիկանությունը ուժ կիրառելու հնարավորություն իրավունք չունենա, այդ ոստիկանության գոյությունը ուղղակի անիմաստ է։ Այսինքն հենց ոստիկանությունը դրանով է ոստիկանություն, որ ըստ պատեհության, օրենքով սահմանված դեպքերի ուժ կիրառի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր