211652_close_icon
views-count1069 դիտում article-date 23:58 04-03-2024

Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի պատվիրակությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին է այցելել Լիբանանի եթովպական համայնքի  պատվիրակությունը: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողկոսությունից․

«Այս առաւօտ՝ Երկուշաբթի, 4 Մարտ 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի եթովպական համայնքը ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ համայնքի հոգեւոր հովիւին եւ վարչութեան ատենապետին:
Այցելուները Հայրապետին փոխանցեցին Եթովպիոյ եկեղեցւոյ հոգեւոր պետին եղբայրական ողջոյնները, իրենց շնորհակալութիւնը յայտնեցին համայնքին նկատմամբ Նորին Սրբութեան ցուցաբերած հոգածութեան համար եւ պետութեան առնչուած կարգ մը հարցերու գծով խնդրեցին անոր միջամտութիւնը:

Յայտնենք, որ Լիբանանէն ներս կը գործեն շուրջ 70,000 եթովպացիներ, որոնց շուրջ 50,000-ը կը պատկանին Եթովպիոյ ուղղափառ եկեղեցւոյ: Անոնք Լիբանանի մէջ ունին եկեղեցի եւ կեդրոն, Անթիլիաս-Պիքֆայա ճանապարհին միջեւ շրջանի մը մէջ: Նկատի ունենալով, որ եթովպական համայնքը պետական ճանաչում չունի եւ հայ եկեղեցւոյ կողքին արեւելեան ուղղափառ եկեղեցական ընտանիքին մաս կը կազմէ, շուրջ 20 տարիներ առաջ կառուցուած եկեղեցին արձանագրուած է Կաթողիկոսարանին անունով, եւ անհրաժեշտութեան պարագային Կաթողիկոսարանը օգտակար կը դառնայ եթովպական համայնքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր