211652_close_icon
views-count811 դիտում article-date 23:20 06-03-2024

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 5-ին մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով ներդրումային և ֆինանսական համաժողովին։

Համաժողովի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Թվայնացումը՝ որպես ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային գործոն» պանելային քննարկմանը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի ֆինանսական շուկաներում նորարարական տեխնոլոգիաների և Ֆինտեխ արդյունաբերության զարգացմանը վերաբերող թեմաներին։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, ՀՀ կենտրոնական բանկի, հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն էր քննարկումների յուրահատուկ հարթակ ստեղծել այնպիսի թիրախային խմբերի միջև, ինչպիսիք են՝ պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, ֆինանսական ոլորտը և լայն հանրությունը։

Համաժողովը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

Նմանատիպ նյութեր