211652_close_icon
views-count853 դիտում article-date 23:39 06-03-2024

Մարսելում կտեղադրվի Սողոմոն Թեհլերյանի արձանը

Մարսելի Բոմոն շրջանում մարտի 15-ին տեղի կունենա հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի արձանի հանդիսավոր բացումը: Փոխանցում է Tert.am-ը։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում հայ հեղափոխական Սողոմոն Թեհլերյանը սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին։ Թեհլերյանի գործողությունները մաս էին կազմում Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից իրականացվող «Նեմեսիս» օպերացիա անվամբ, որը փորձում էր պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության մեղավորներին:
 
Սպանությունից հետո Թեհլերյանին դատել են Գերմանիայի դատարանում, այնուհետև նա անմեղ է ճանաչվել ու ազատ արձակվել։

Նմանատիպ նյութեր