211652_close_icon
views-count1618 դիտում article-date 19:09 10-03-2024

Շիրակը հաղթեց Կիլիկիային և դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Գյումրիի «Շիրակն» այսօր Երևանում մրցել է «Կիլիկիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթնակ տարել, գրում է armsport.am-ը:

Այս հաղթանակի շնորհիվ Գյումրիի թիմը դուրս է եկել Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում հեղինակել է Մորի Կոնեն՝ անվրեպ իրացնելով իր իսկ վաստակած 11-մետրանոցը։

Նշենք՝ «Կիլիկիան», որտղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, իր պատմության ընթացքում առաջին հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Նմանատիպ նյութեր