211652_close_icon
views-count892 դիտում article-date 18:47 11-03-2024

Թուրքիան զենքի արտահանմամբ աշխարհում 11-րդ տեղում է

Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտն ուսումնասիրություն է անցկացրել, որտեղ համեմատություններ են անցկացվել աշխարհում զենքի վաճառքի 2019-ին նախորդ 5 տարների և 2019-ին հաջորդող 5 տարիների միջև։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ հրապարակված զեկույցի՝ զենքի համաշխարհային առևտուրը նվազել է 3․3%-ով , իսկ վերջին 10 տարում Եվրոպա զենքի ներկրումը կրկնապատվել է։

Նշվում է, որ Ռուսաստանից զենքի արտահանումը կտրուկ նվազել է, իսկ ԱՄՆ-ինը և Ֆրանսիայինը՝ աճել։ Զենք արտահանող երկրների ցանկանում առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ֆրանսիան, ՌԴ, Իտալիան, Հարավային Կորեան, Չինաստանը, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը։ Առաջին տասնյակը եզրափակում է Իսպանիան, իսկ 11-րդ տեղում Թուրքիան է, որը վերջին 5 տարվա համեմատությամբ զենքի վաճառքն ավելացրել է 106%-ով։

Նշվում է, որ Թուրքիան իր սպառազինության 15%-ն արտահանում է Արաբական Միացյալ Էմիրություններ, 13%-ը Կատար, իսկ 11%-ը Պակիստան։

Զեկույցում նաև նշվում է, որ Հնդկաստանը համարվում է զենքի խոշորագույն ներկրողն աշխարհում, իսկ Թուրքիան զբաղեցնում է 17-րդ տեղը ու հիմնականում զենք է գնում Իսպանիայից, Իտալիայից և ՌԴ-ից։

Նմանատիպ նյութեր