211652_close_icon
views-count670 դիտում article-date 21:43 11-03-2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ, հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Հանդիպմանը մասնակցում էին նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։

Մտքեր փոխանակվեցին ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր